ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հայաստանի վարչապետից և ԱԳ նախարարից անհապաղ պահանջում եմ հետևյալ հարցերի պատասխանը». Արմեն Աշոտյան
10:35, 17.01.2019 | mamul.am
11454 | 7

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երեկ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի մասին տարածված հաղորդագրությունը տարակուսանք է առաջացնում։

Շուրջ 4 ժամ տևած բանակցությունները ավարտվել են մի տեքստով, որն ակնհայտորեն փոխհամաձայնեցված է երկու երկրների միջև, գրեթե նույնական արտգործնախարարությունների կայքերում և անհասկանալիորեն լավատեսական է։

Հայաստանի վարչապետից և ԱԳ նախարարից անհապաղ պահանջում եմ հետևյալ հարցերի պատասխանը՝
1. Հակամարտության կարգավորման ի՞նչ սկզբունքների շուրջ է տեղի ունեցել տվյալ հանդիպումը։
2. Ո՞ր հիմքի վրա է անդրադարձ կատարվել հաղորդագրության մեջ նշված «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու, անվտանգության ու տարածաշրջանային կայուն զարգացման» հարցերին։
3. Ադրբեջանի կողմից ինչպիսի՞ փոխզիջումների մասին է խոսք գնացել հանդիպման ընթացքում։
4. Քննարկվե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանի խոստումը Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մասին և ի՞նչ արդյունքով։
5. Անդրադարձ կատարվե՞լ է արդյոք Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավովածություններին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր