ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Վրաստանում սգո օր է հայտարարվել
11:15, 17.01.2019 | mamul.am
9853 | 0

Հունվարի 16-ի երեկոյան Թբիլիսիի Մեծ Դիղոմի թաղամասում բնական գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է «Ալիք Մեդիա»-ն:

Հաղորդվում է 4 զոհի մասին, որոնց թվում՝ հիվանդանոցում մահացած 4 տարեկան մեկ երեխա։ Վիրավորված երեխաներին ու անչափահասներին տեղափոխել են Իաշվիլիի անվան հիվանդանոց: Ըստ տեղի բնակիչների՝ ողջ օրվա ընթացքում նրանք գազի սուր հոտ են զգացել, սակայն «Կազտրանսգազ» ընկերությունը եղել է տեղում, և վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել։

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշման համաձայն՝ այսօր՝ հունվարի 17-ին, երկրում սգո օր է հայտարարվել: Երկրի բոլոր պետական հաստատությունների և արտասահմանում դիվանագիտական հաստատությունների դրոշները կխոնարհվեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր