ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Այն բացառիկ դեպքերից է, երբ դժկամությամբ, բայց կարելի է ծափահարել Բաքվի բռնապետի քարոզչամեքենային». Վարդան Ոսկանյան
11:40, 17.01.2019 | mamul.am
5759 | 1

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հակառակորդին նաև պետք է հարգել։ Այն բացառիկ դեպքերից է, երբ դժկամությամբ, բայց կարելի է ծափահարել Բաքվի բռնապետի քարոզչամեքենային։

Ադրբեջանական նաև պաշտոնական աղբյուրներով տարածված ապատեղեկատվությունն առ այն, որ Բաքվում գտնվող Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն իբր նշել է, թե «Իրանը ղարաբաղյան հողերը համարում է ադրբեջանական», մուտք է գործել նաև իրանական «IRNA» լրատվական գործակալության կայքի ռուսալեզու տիրույթ՝ հենց այն բառացի նույնությամբ, որով տպագրվել էր ադրբեջանական ԶԼՄ-ներում։

Պարսկալեզու տիրույթում բացի թուրքական «TRT»-ից որևէ լրատվամիջոց նման միտք չի տարածել, ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ իրանցի զինվորական գործիչն այդպիսի բան չի ասել: #քարոզչություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր