ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Նորակոչիկների մոտ 60%-ն առողջական որոշակի խնդիրներով է զորակոչվում». ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ
12:45, 17.01.2019 | mamul.am
6253 | 1

«Աշխատանք է տարվում ռազմաբժշկական ծառայության կողմից, որպեսի հիվանդ և առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները չհայտնվեն բանակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գայանե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ բանակում համաճարակային իրավիճակը վերահսկողության տակ է և եթե զորակոչիկներն առողջական խնդիրներ ունեն, ապա՝ կա՛մ հետաձգում են ստանում, կա՛մ ազատվում: «Կենտրոնական հավաքակայանում բուժհանձնաժողովը զննում է զորակոչիկներին, և եթե հայտնաբերվում են որևիցե վիրուսային, արագ բուժվող հիվանդություններ, նրանք ուղարկվում են հոսպիտալ բուժում ստանալու, այնուհետև, առողջանալուց հետո, ծառայության վայր»,- ասել է Գ. Հովհաննիսյանը:

«Մենք պատրաստ ենք սեզոնային հիվանդություններին: Դրա համար նաև կանխարգելիչ աշխատանքներ են տարվում, մինչև ապագա զինվորները գրիպի դեմ պատվաստումներ են ստանում»,- շարունակել է նա՝ հավելելով, որ վերջին տարիների դիտարկումները ցույց են տալիս՝ մեծացել է ողնաշարի խնդիրներով, ալերգիայով, տեսողության խնդիրներով, սիրտ-անոթային հիվանդություններով զորակոչիկների թիվը: «Մեր դիտարկումներով պարզվել է նաև, որ ընդհանուր առմամբ, նորակոչիկների մոտ 60%-ը որոշակի առողջական խնդիրներով է զորակոչվում»:

Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանն էլ նշել է, որ զորակոչիկների որոշակի տոկոսը հիվանդություններ ունի, նման զորակոչիկների մի մասը կրում է որոշակի սահմանափակումներով ծառայություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր