ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սա հերթական անգամ փաստում է, որ կան մարդիկ, ովքեր չեն տիրապետում իրենց աշխատանքին». Աշոտ Ասատրյան
02:10, 18.01.2019 | mamul.am
4662 | 1

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ-իրանական հարաբերությունների վրա ավելի շատ կարող են ազդել, ոչ թե պատգամավորի հայտարարությունները, այլ մամուլում տեղ կտած տարատեսակ տեղեկությունները և դիտում հավաքելու համար նախատեսված վեռնագրերը։

Դե պատգամավորը վերջին պահին կարող է ներողություն խնդրել կամ հայտարարել, որ վրիպում է եղել ու թեման անցնի, գնա, բայց երբ նկատում ես, որ համապատասխան կառույցներում աշխատող անձիք իրենց տեղում չեն ու չեն զբաղվում հայ-ադրբեջանական տեղեկատվական անվտանգության և պատերազմի հարցերով, ապա շատ պարզ է,որ հայկական մամուլում տարածվելու է «Իրանը Ղարաբաղը համարում է ադրբեջանական հող» վերնագրով գոյություն չունեցող նյութ։

Ու թքած, որ Իրանի որևէ պաշտոնյա նման արտահայտություն չի արել, թքած, որ խոսքը գնացել է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը աջակցելու մասին, որը նորություն չէ ու Իրանը երբեք չի հերքել նման հայտարարությունները։ Թքած, որ ժամեր անց իրանական մեդիան տարածում է հանդիպման իրական տեքստը, բայց հանուն արդարության նշենք, որ նորմալ ադրբեջանական մամուլ կարդալու դեպքում կզգանք, որ նրանք ևս Ղարաբաղի մասով ոչինչ չեն գրել։

Սա հերթական անգամ փաստում է, որ կան մարդիկ, ովքեր չեն տիրապետում իրենց աշխատանքին, ովքեր ընդհանրապես կապ չունեն իրենց զբաղեցրած պաշտոնի հետ, բայց փողեր են ստանում աշխատանքի համար, որը չեն կատարում։

Իսկ այս ամենը շատ վատ տեղա տանելու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր