ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ուրեմն դուրս է գալիս, որ կոռուպցիան հորինել ենք, ու բոլորն անմեղ գառնուկներ են եղել». Արթուր Սաքունց
00:45, 18.01.2019 | mamul.am
5045 | 13

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ գլխավոր դատախազությանը հրապարակավ դիմում եմ՝ ստուգման ենթարկել Ձորագես ՀԷԿ֊ի մասնավորեցման ողջ գործընթացի օրինականությունը։

Ուղղակի հետաքրքիր է, թե այն ինչ օրգանական կապ կամ առնչություն ունի դիվանագիտական աշխատանքի կամ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի կամ տեղակալի գործառույթների հետ։

Ուրեմն դուրս է գալիս, որ կոռուպցիան հորինել ենք, ու բոլորն անմեղ գառնուկներ են եղել, մենք էլ շատ փիս֊փիս բաներ ենք երազում տեսել ու հետո պատմել։

Թե մաֆիան անմահ է սկզբունքն են փորձում հիմնավորել...!!!

Ալլո, ալլո, "Գլորիա" կարի ֆաբրիկա, կապի մեջ ե՞ք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր