ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ու համոզիչ չի լինելու մակունցյան ձևակերպումը, թե վատ ժառանգություն ենք ստացել, կամ սաղ Սերժն ա մեղավոր». Ստյոպա Սաֆարյան
11:10, 18.01.2019 | mamul.am
4157 | 1

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սամվել Մայրապետյանի գործով նրա փաստաբանական խմբի տրամադրած մամլո հաղորդագրությունը որոշ լրատվամիջոցներ այնպես են մատուցում, ասես ՄԻԵԴ-ը տեղում կնիքել է նրա անմեղությունը հարուցված քրգործով: Իրականում նրա առողջական վիճակի հետ կապված ՀՀ դատական համակարգի անխոհեմուղեղ ու չմտածված քայլն է գնահատվել: Թեպետ դատավորների մի զգալի մասի համար ուղեղն ինչին է պետք. կարևորը՝ որևէ ազդեցիկ պաշտոնյայի կամ փողատիրոջ զավակ, դուստր, հարս, փեսա, բաջանաղ, աներձագ, սիրուհի, սիրեկան լինելն է: Իսկ իրականում, արդեն նշմարվում է, որ այսպես շարունավելու դեպքում ՄԻԵԴ-ում լիքը նոր գործեր են հայտնվելու արդեն նոր իշխանությունների օրոք: Օրեր առաջ էլ քույրս՝ Սեդա Սաֆարյանը հուսահատ ակնարկեց 3 թարմ գործեր ուղարկելու մասին, որոնցով անհնար է արադարադատության հասնել նաև այժմ, քանի որ մաֆիան շարունակում է գործել: Ու հեչ մխիթարական կամ համոզիչ չի լինելու մակունցյան ձևակերպումը, թե վատ ժառանգություն ենք ստացել, կամ սաղ Սերժն ա մեղավոր: Սերժն է մեղավոր, արագ շտկեք, տգետներին հանեք դատավորների շորերից, քննչադատախազական համակարգն էլ բերեք գոնե նվազագույն անհրաժեշտ մակարդակի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր