ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Հանձնաժողովը կարո՞ղ է միջամտել վարկային ոլորտին». Հ. Աղազարյանը՝ Մ. Թանդիլյանին
11:30, 18.01.2019 | mamul.am
5392 | 2

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ԱԺ-ում հարց հնչեցրեց բանկային ոլորտի հետ կապված՝ բերելով իր օրինակը: Նա Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց, թե ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կարո՞ղ է միջամտել ոլորտին: «Քաղաքացին, օրինակ ես, գնացել է բանկ՝ վարկ վերցելու: Ներկայացրել է բոլոր տվյալները, բանկը մերժել է: Քաղաքացին դուրս է գալիս, գնում վարկային կազմակերպություն: Հայտը լրացնում է, վարկային կազմակերպությունը հաստատում է ու վարկը տրամադրում այն բանկից, որտեղ քաղաքացուն մերժել են, ու դրա համար, բացի տոկոսներից, սպասարկման վարձից, վերցնում են 30 տոկոս միջնորդավճար»,- ասաց Աղազարյանը:

Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Բանկն իր ռիսկերն ունի ու հնարավոր է՝ չտրամադրի վարկ, որովհետև պատրաստ չէ այդ ռիկսերը վերցնելու, դրա համար վարկայինն է անում: Կարելի է քննարկել, տարբեր մեխանիզմներ քննարկել՝ քաղաքացիներին ավելի պաշտպանված դարձնելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր