ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Սկսվել է Քոչարյանի որդիների բիզնեսների ուսումնասիրությունը
12:15, 18.01.2019 | mamul.am
34897 | 15

Վերջին ամիսներին Հայաստանում քաղաքական թիվ մեկ իրադարձությունը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման թեման է: Համաձայն տեղեկությունների, մինչ Քոչարյանի պաշտպանությունը փորձում է գրավի դիմաց ազատ արձակել վերջինին, այդ ընթացքում քննչական ծառայությունները մանրակրկիտ ուսումնասիրում են նրան պատկանող բիզնեսներն ու դրանց հետ կապեր ունեցողներին:
Ասում են, որ Քոչարյանի բիզնեսների առյուծի բաժինը որդիների անունով է: Համաձայն շրջանառվող լուրերի, վերջինները բաժնետեր և սեփականատերեր են տասնյակ ընկերություններում: Ըստ լուրերի՝ նրանք մենաշնորհային դիրքում են հատկապես բջջային հեռախոսների ներկրման և իրացման ոլորտում: Ասում են նաև, որ դրանց մասով առաջիկա շաբաթներին ՊԵԿ-ն աղմկահարույց հրապարակումներով հանդես կգա:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր