ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության արդյունքները
15:20, 18.01.2019 | mamul.am
3987 | 0

ԱԺ-ում ավարտվեց 11 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը:

Հիշեցնենք՝ ի տարբերություն նախորդ գումարման, մշտական հանձնաժողովների թիվն ավելանում է երկուսով, որոնք են Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները:

ԱԺ ութ հանձնաժողովների նախագահների թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը.

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու ընտրվեց Նարեկ Զեյնալյանը՝ 112 կողմ, դեմ 16, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը՝ 117 կողմ, 12 դեմ, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Մխիթար Հայրապետյանը՝ 116 կողմ, 11 դեմ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արման Եղոյանը՝ 108 կողմ, 17 դեմ, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Անդրանիկ Քոչարյանը՝ 122 կողմ, 4 դեմ, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վլադիմիր Վարդանյանը՝ 122 կողմ, 6 դեմ, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վարազդատ Կարապետյանը՝ 127 կողմ, 2 դեմ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրվեց Բաբկեն Թունյանը՝ 123 կողմ, 6 դեմ:

Երկու հանձնաժողովների նախագահների թեկնածուներին ներկայացրել էր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը.

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը՝ 127 կողմ, 2 դեմ, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Միքայել Մելքումյանը՝ 122 կողմ, 6 դեմ:

Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Մանե Թանդիլյանի թեկնածությունը, ով ընտրվեց 116 կողմ, 10 դեմ ձայներով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր