ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Գագիկ Ծառուկյանի պատասխանը Միքայել Մինասյանին
13:05, 18.01.2019 | mamul.am
11900 | 2

«Արման Աբովյանը 3 տարի աշխատել է Անդրանիկ Մանուկյանի հետ, դա իր անձնական հարցն է, դա քաղաքական հարց չէ, որ կուսակցությունը գնահատական տակ»,- անդրադառնալով իր խնամի, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպանի հետ կապված կրքերի թեժացմանը՝ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Արձագանքելով Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հարցազրույցին, որտեղ վերջինը նշել էր, որ «ժողովուրդը ձայնը տվել է իշխող մեծամասնությանը, իսկ մյուս ուժերը ձայն են ստացել որպես «Իմ քայլին» կից ուժեր», Գ. Ծառուկյանն ասաց. «ԲՀԿ-ն աջակից է եղել հեղափոխությանը, պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին ու հետևողական աջակցելու ենք, որ իր ներկայացրած ծրագիրը կատարի: Եթե մի որևիցե տեղ վնաս լինի ժողովրդին, մենք մեր ձայնը կբարձրացնենք... Ով ինչ ասում ա՝ իրա համար ա ասում: Մենք կենտրոնամետ ուժ ենք ու մեր ցանկությունն է տնտեսական հեղափոխություն, աշխատատեղ, ներգաղթ: Կորոշի ժողովուրդը՝ տեսնելով մեր աշխատանքը: Եթե կոալիցիայի մեջ չես, ընդդիմություն ես, իսկ հիմնական խնդիրը՝ քաղաքացիները շահերը պաշտպանելն է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր