ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Արարատ Միրզոյանի պատասխանը Միքայել Մինասյանին
14:05, 18.01.2019 | mamul.am
12458 | 5

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի` Aysor.am-ին տված հարցազրույցը, որում նա, մասնավորապես, ասել է, որ «եթե այս իշխանությունը ևս չկարողանա բավարարել հանրության լավ ապրելու պահանջմունքը, դարձյալ հանրային հուզումներ կլինեն»:

«Տարիներ շարունակ Հայաստանում կար արդարության և իրավունքների, ազատությունների խնդիր, իհարկե, նաև սոցիալական և տնտեսական խնդիրներ: Եվ այդ խնդիրն էր, որն ի վերջո հասունացրեց և հնարավոր դարձրեց հեղափոխությունը: Իշխանությունն արդեն իսկ լուծել է իր առջև դրված թիվ մեկ մարտահրավերը: Այս իշխանությունները հաղթահարել են թիվ մեկ մարտահրավերը, այն է՝ ազատ, արդար և արժանապատիվ Հայաստանն այլևս վաղուց իրականություն է: Այժմ կա անելիքների երկրորդ փուլը, որը պետք է վերաբերի հիմնականում տնտեսությանն ու սոցիալական ոլորտին, և իշխանությունը նոր-նոր պետք է սկսի բարեփոխումներ մշակել և իրականացնել: Եկեք չմոռանանք, որ ընդամենը մեկ ամիս է, որ այս իշխանությունն իշխանություն է: Բոլոր հոռետեսական գնահատականներն ամենևին չեմ կիսում»,- ասել է Ա. Միրզոյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր