ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու շուրջ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը
16:05, 18.01.2019 | mamul.am
7741 | 1

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ու ժոովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին համաձայնությունը:

«Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կողմերի հակվածությունը, մասնավորապես, ողջունում է նախարարների համաձայնությունը՝ կապված ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հետ: Գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր