ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Լեզվի կոմիտեն ներկայացնում է տարածված օտար բառերի հայերեն համարժեքները. մաս 2
20:15, 18.01.2019 | mamul.am
8969 | 0

Լեզվի կոմիտեն նոր հաղորդակ է տարածել. «Օտար բառերին վերաբերող մեր նախորդ հորդորակում ներկայացրինք, թե ի՛նչ է օտարաբանությունը (փոխառյալ այն բառը, որի հայերեն հաջողված համարժեքը կա): Առաջարկեցինք հրաժարվել օտարաբանություններից:
Հորդորակը լայն արձագանք ունեցավ: Շատերը ոչ միայն ծանոթացան ներկայացվող բառերին, քննարկեցին դրանք, այլև որոշ բառերի համար առաջարկեցին ուրիշ համարժեքներ: Անշուշտ, սա բնական և ուրախալի իրողություն է: Լեզուն զարգանում է, շարունակ կատարելագործվում: Մենք պատրաստ ենք սիրով լսելու ամեն կարծիք ու առաջարկություն, սակայն դեմ ենք հայերենը ստորադասելուն կամ անտեսելուն: Շնորհակալություն հայտնելով բոլոր արձագանքների համար և ներկայացնելով նոր բառացանկ՝ դարձյալ հորդորում ենք տուրք չտալ օտարաբանությանը և գործածել հայերեն հետևյալ բառերը.
1. աժիոտաժ – իրարանցում
2. ալեգորիա – այլաբանություն
3. ակտուալ – արդիական, հրատապ
4. ամպուլա – սրվակ
5. անատոմիկում – հերձարան, դիահերձարան
6. անկետա – հարցաթերթիկ
7. ասորտիմենտ – տեսականի
8. բլանկ – ձևաթուղթ
9. գարնիր – խավարտ
10. գրանտ – դրամաշնորհ
11. դեզինֆեկցիա – ախտահանում, վարակազերծում
12. դեզինֆորմացիա – ապատեղեկատվություն
13. դեկլարացիա – 1. հռչակագիր, 2․ հայտարարագիր, 3․ հայտարարություն
14. դեմոգրաֆիա – ժողովրդագրություն (դեմոգրաֆիական – ժողովրդագրական)

15. դևիզ – նշանաբան
16. զոբ – խպիպ
17. էլիտա –վերնախավ, ընտրախավ
18. ժելե - դոնդող
19. ինդիվիդուալ – անհատական
20. ինվեստիցիա – ներդրում
21. ինվեստոր – ներդրող
22. ինցիդենտ – միջադեպ, դեպք
23. լակոնիկ – սեղմ, հակիրճ
24. լիբերալ – ազատական
25. լիդեր – 1. առաջնորդ, 2. առաջատար
26. լոկալ – տեղային
27. կամին – բուխարի
28. կարկաս – հիմնակմախք, հիմնամաս, կմախք
29. կոլեկցիա – հավաքածու
30. կոլեկցիոներ – հավաքորդ
31. հորոսկոպ – աստղագուշակ
32. մարկետ – խանութ
33. մեմորանդում – հուշագիր
34. պիպետկա – կաթոցիկ
35. ստիմուլ – խթան, ազդակ, շարժառիթ
36. օրխիդեա – խոլորձ
37. օֆիս – գրասենյակ
38. ֆակտոր – գործոն
39. ֆիասկո – (լիակատար) ձախողում, տապալում
40. ֆոյե – ճեմասրահ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր