ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Նատալիա Օրեյրոն համերգով հանդես կգա Երևանում
19:45, 18.01.2019 | mamul.am
8786 | 1

Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն համերգով հանդես կգա Երևանում: Իրադարձությունը տեղի կունենա ապրիլի 7-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Օրեյրոն Հայաստան է գալիս իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում՝ մեր երկիր բերելով երկու ժամանոց ինքնատիպ շոու: Արտիստը բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Օրեյրոն վստահ է՝ այս համերգը հանդիսատեսը երբեք չի մոռանա: Համերգային երեկոյի շրջանակում կկայանան նաև մի շարք երգերի պրեմիերաներ, երգեր, որոնք դեռևս չեն լսել արտիստի անգամ ամենահավատարիմ երկրպագուները:

Հավելենք, որ երևանյան համերգի օրը պատահական չէ ընտրված. այն նվիրված է Մայրության և գեղեցկության տոնին:

Նատալիա Օրեյրոն հայաստանցիներին առավել հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից: Նրա հանրահայտ «Cаmbiо dolor» երգը սիրված է ամբողջ աշխարհում:

Համերգը կազմակերպել են «ГАМАЮН Продакшн»-ը և «Վիար Թիքեթ Գլոբալ» ՍՊԸ-ն: Տոմսերն արժեն 5000-50000 դրամ:

Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր