ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Պայթյուն Մեքսիկայում. 21 մարդ է զոհվել, տասնյակից ավելի վիրավորներ կան
10:50, 19.01.2019 | mamul.am
11476 | 0

Մեքսիկայում Տուսպան-Տուլա գազատար խողովակի պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվել, 71-ը վիրավոր է, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Milenio-ին։

Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վառելիքի խողովակի անօրինական հատված տեղում հավաքվել են տեղի 300-ից ավելի բնակիչներ բիդոններում և կանիստերներում բենզին հավաքելու համար։

Ավելի ուշ հայտնի է դարձել Մեքսիկայի Կերետարո նահանգում երկրորդ պայթյունի մասին: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ցուցումներ է տվել երկրի կառավարությանը: Բնակիչներին տարհանել են, դեպքի վայրում աշխատում են փրկարարական ջոկատի, շտապ օգնության աշխատակիցները, իսկ քաղաքի հիվանդանոցներում տագնապ է հայտարարվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր