ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«ՌԴ հայազգի քաղաքացիների՝ Ադրբեջան մուտքի արգելքի առնչությամբ Մոսկվայի համառությունն անհասկանալի է». Ադրբեջանի ԱԳՆ
11:35, 19.01.2019 | mamul.am
6565 | 1

«ՌԴ հայազգի քաղաքացիների՝ Ադրբեջան մուտքի արգելքի առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ի անբացատրելի համառությունը դժվար է հասկանալ, այն հակասում է երկու երկրների ռազմավարական հարաբերություններին»: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերին նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական ծագում ունեցող ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր արգելելու դեպքերին և նշել Բաքվի՝ դիվանագիտական էթիկայից դուրս եկող հայտարարությունների տոնը:

Բաքուն հիշեցրել է, որ «միայն 2018-ին Ադրբեջան է այցելել ՌԴ ավելի քան 880 հազար քաղաքացի: Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ այդ հարցով Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության ոճը «համարժեք է եղել ՌԴ ԱԳՆ հաղորդագրության ոճին»:

Բացի այդ, Բաքվում «անթույլատրելի» են անվանել «վերջնագրի տոնով» Ադրբեջանի հետ խոսելը:

Ադրբեջանի ԱԳՆ-ում հավելել են, որ «Ռուսաստանի հետագա քայլերին ադեկվատ գործողություններ կձեռնարկեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր