ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ՀՀ նախագահի հրամանագրով նախարարներ են նշանակվել
13:05, 19.01.2019 | mamul.am
9962 | 0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանգրորեվ ՀՀ նախարարներ են նշանակվել:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, նշանակվել են հետևյալ նախարարները.

Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

Էրիկ Գրիգորյանը նշանակվել է բնապահպանության նախարար:

Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:

Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:

Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ֆինանսների նախարար:

Արսեն Թորոսյանը նշանակվել է առողջապահության նախարար։

Արտակ Զեյնալյանը նշանակվել է արդարադատության նախարար:

Զարուհի Բաթոյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Դավիթ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարար:

Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար:

Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր