ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին
14:30, 19.01.2019 | mamul.am
7494 | 0

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Ձերդ գերազանցություն,

Ընդունեք իմ շնորհավորանքը ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Վերջերս անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնց համար ՄԱԿ-ը տեխնիկական աջակցություն ցուցաբերեց, կարևոր հանգրվան դարձան Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Հուսով եմ, որ ձեր երկիրը հետագա առաջընթաց կարձանագրի ներառականության և թափանցիկության ոգով:

Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Հայաստանը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի սկզբունքներին և նպատակներին: Ձեր հավակնոտ բարեփոխումների օրակարգին համընթաց, Միավորված ազգերի կազմակերպությունն ակնկալում է սերտորեն համագործակցել Ձեզ հետ և Ձեր կառավարության հետ՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման, ինչպես նաև մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանության և ամրապնդման ուղղությամբ:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև վերահաստատել, որ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` միտված Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը»,- ասված է ուղերձում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր