ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» ցույցերի նոր ալիք է սկսվել
16:00, 19.01.2019 | mamul.am
8006 | 1

Այսօր՝ հունվարի 19-ին, Ֆրանսիայում սկսվել է «դեղին բաճկոնավորների» հակակառավարական թվով 10-րդ բողոքի ակցիան, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով 20minutes.fr կայքին:

Հաղորդվում է, որ ցուցարարները հավաքվել են Ֆրանսիայի մի քանի քաղաքներում, մասնավորապես՝ մայրաքաղաք Փարիզում: Փարիզում հասարակական կարգը պահպանելու համար 5 հազար իրավապահ է դուրս եկել փողոց:

Ոստիկանները վերահսկում են կառավարության շենքն ու Ելիսեյան դաշտերի տարածքը:

Այսօր նաև հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնապես ազգային դեբատներ է սկսել: Նախագահը պետք է հանդիպի 600 քաղաքապետերի և պաշտոնյաների հետ: Հանդիպումը կկայանա ի Գրան-Բուրտերուլդ քաղաքում: «Դեղին բաճկոնավորների» ակտիվիստներն արդեն հայտարարել են այդ քաղաքում նախագահի այցի պատճառով ցույցերի անցկացման մասին:

Հայտնի է նաև, որ անցած շաբաթ ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը կազմել է 240-ը: Բողոքի ակցիաների ընթացքում գրանցվել են նաև հարձակումներ լրագրողների վրա:

Կայքը նշում է, որ Ֆրանսիայի կառավարությունը ցույցերում նշում է ռուսական պետական Russia Today (RT) հեռուստաալիքի դերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր