ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Կառավարությանը վերահսկելու ձևերը կան, շուտով կտեսնեք». Արմեն Աշոտյան
17:15, 19.01.2019 | mamul.am
6760 | 10

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թեպետ քաղաքական դիրքավորման տեսակետից այս շաբաթից սկսված իմ և կուսակցական գործընկերներիս քաղաքական գործունեությունն արտախորհրդարանական է, այնուհանդերձ երկրի քաղաքական օրակարգի առաջնահերթությունների ձևավորման տեսակետից ինձ հաջողվեց հետևյալը՝

1. ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման ու կիրարկման խնդիրների մասին իմ մանրակրկիտ վերլուծությունները հանրային բուռն արձագանքի արժանացան, միջազգային և տեղական փորձագետների բազմաթիվ մեկնաբանություններ եղան, իսկ ԱԺ նորընտիր նախագահը ստիպված էր համաձայնվել իմ քննադատության հետ։

2. Բաքվում հայերի ջարդերի մասին ԱԺ-ում հայտարարություն անելու հորդորս կյանքի կոչվեց։

3. ԵԱՀԿ Մինսկի խմբի և Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը, որը բազմաթիվ մտահոգությունների առիթ է տվել ու մնացել նոր ԱԺ-ի ուշադրությունից դուրս, հանրային ահազանգման էի ենթարկել և ան դարձավ հանրային-քաղաքական քննարկումների օրակարգային կետ։

Եզրակացությունը մեկն է՝ քաղաքականության մեջ մանդատը չի կարող փոխարինել մտքին և արժեհամակարգին: Եթե կա ասելիք, ապա այն հնարավոր է հասցնել ժողովրդին նաև առանց ԱԺ ամբիոնի:

Իսկ կառավարությանը վերահսկելու ձևերն էլ կան, շուտով կտեսնեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր