ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Չափազանց կարևոր է, որ հենց Արցախից հնչի այդ ձայնը, այլ ոչ թե Երևանից». Տ. Գրիգորյան
23:15, 20.01.2019 | mamul.am
4624 | 0

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը սոցկայքի իր էջում գրել է. «Արցախը բանակցային լիարժեք կողմ դարձնելու անհրաժեշտության մասին Փաշինյանի հայտարարություններից հետո Ադրբեջանը ակտիվացրել է «Լեռնայի Ղարաբաղի ադրբեջանական համայնք» միավորումը: Երիտասարդ մի դիվանագետի են նշանակել այդ կազմակերպության ղեկավար, ով հանդիպումներ է ունենում օտարերկրյա տարբեր պաշտոնյաների հետ, թվիթերում ամեն օր մեկնաբանում է տարբեր իրադարձություններ և նորություններ ու ակտիվ քարոզչությամբ է զբաղվում: Նպատակը, իհարկե, համայնքային ձևաչափ ստեղծելն է։ Ու ակնհայտ է, որ ամեն անգամ, երբ հայկական կողմը կխոսի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտության մասին, ադրբեջանցիները սրան են առաջ բրդելու:
Ադրբեջանցիների այս ջանքերը չեզոքացնելու համար անհրաժեշտ է Արցախում ակտիվացնել փախստականների միությունը։ Ղեկավար նշանակել անգլախոս երիտասարդ գործչի, ով կկարողանա ակտիվ լինել մեդիադաշտում։ Չափազանց կարևոր է, որ հենց Արցախից հնչի այդ ձայնը, այլ ոչ թե Երևանից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր