ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ադրբեջանական ցանցահենները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ և ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ
18:50, 20.01.2019 | mamul.am
4659 | 0

Ադրբեջանական ցանցահենները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ և ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ՝ ներառյալ հեռախոսային լոգիններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Այս փաստաթղթում տեղադրել եմ կոտրած հաշիվները՝ հեռացնելով գաղտնաբարեռը։ Պատահականության սկզբունքով մի քանի հաշիվ ստուգեցի․ մուտք գործել լինում է։ Ստուգեք (Ctrl F կօգնի որոնել ֆայլում)- եթե կաք այստեղ - շուտ մտեք, փոխեք գաղտնաբառերը, քանի ադրբեջանցիք հաշիվները չեն տարել։ Հաքերները հայտարարում են, որ 10 հազար հաշիվ են գողացել, բայց խիստ գերագնահատում են իրենց արածը, մեծ մասը կրկնվող հաշիվներ են»,- գրել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր