ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հատկապես զվարճալի է լինում, երբ այդպիսի գրառումներ են կատարում ղարաբաղցիները». Տիգրան Գրիգորյան
14:15, 21.01.2019 | mamul.am
4863 | 2

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը սոցկայքի իր էջում գրել է.

«Էն, որ հեղափոխությանը ոչ մի մասնակցություն չունեցած, հեղափոխությունից հետո հեղափոխական դարձած մարդիկ ասում են. «Աստիճանաբար հիասթափվում եմ հեղափոխությունից», «Եթե այս բանը տեղի չունենա, կհիասթափվեմ» և այլն։
Հատկապես զվարճալի է լինում, երբ այդպիսի գրառումներ են կատարում ղարաբաղցիներ, որոնք արդեն 12 տարի է ապրում են անգրագետ թալանչիների ու հանցագործների իշխանության տակ ու նույնիսկ մեկ անգամ այդ հանցագործների ու թալանչիների մասին թթու խոսք չեն ասել։
Իրականում այդպիսի մարդիկ ինչպես եղել են դիտորդի կարգավիճակում, այդպես էլ մնալու են։ Եվ իրենց հիասթափվելը կամ չհիասթափվելը մեծ հաշվով ոչ մեկին չի հետաքրքրում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր