ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Նորերն աշխատավարձի հույսին են». Իզաբելլա Աբգարյան
03:10, 22.01.2019 | mamul.am
5299 | 7

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարգևավճարների մասին. միանգամից ասեմ, որ խնդիրը ոչ թե զգացմունքային-մանիպուլյացիոն դաշտում եմ դիտարկում, այլ՝ իրավական կարգավորման: Տարեց-տարի պարգևավճարների պրակտիկան գոյություն է ունեցել բոլոր կառույցներում՝ քիչ թե շատ կոմպենսացնելով ցածր աշխատավարձը: Երբեք հանրային քննարկման առարկա չի դարձել, թե ի՞նչ չափորոշիչներով են առաջնորվել պարգևատրում տալուց ու որքանով են այդ չափորոշիչները անկողմնակալ և էֆեկտիվ: Այսինքն այս ինստիտուտը վաղուց դադարել է իր բուն նպատակին ծառայել՝ խրախուսել լավ աշխատողին, այլ վերածվել է աշխատավարձի կոմպենսացիայի: Եթե հիշում եք, քաղաքապետարանի տարեկան բյուջեն հաստատելիս աղմուկ եղավ պարգևավճարների ֆոնդը բարձրացնելու շուրջ: Առաջին հարցը, որ տվել եմ՝ ի՞նչ սանդղակով, ո՞ր չափանիշներով է որոշվելու, թե ո՞վ և որքա՞ն պիտի պարգևատրվի: Դա կարևոր է վերահսկման համար: Մյուս հարցը` նախարարը, մարզպետը պարգևավճար ստանալու իրավունք ունե՞ն: Եթե այոʹ, ո՞վ է օրենքով իրավասու այն հատկացնել: Պատասխան` միայն նախարարը կամ մարզպետը: Եթե չունեն, պետք է ամրագրել, որ չունեն: Հաջորդը` պետպաշտոնյաների աշխատավարձի բաշխման տրամաբանությունն ինձ անհասկանալի է: Նորմալ չէ, որ, օրինակ, մարզի ղեկավարն ստանա նույնքան, որքան այլ կառույցի խոսնակը կամ օգնականը: Նախկինում գործող արատավոր մեխանիզմների շնորհիվ աշխատավարձի հույսին չէին, այլ «նալոգի», ատկատների, բիզնես շահերի: Նորերն աշխատավարձի հույսին են: Իսկ որևէ մեկը ինչո՞ւ չի խոսում արտաժամյա աշխատանքի չվճարման մասին: Երբ աշխատում են շաբաթ-կիրակին ներառյալ: Նույն քաղաքապետարանում, օրինակ, շաբաթ օրը լրիվ աշխատանքային վիճակ է... Կամ որ մինչև գիշերվա միլիոնն են աշխատում: Կարճ ասած՝ խնդիրն ավելի գլոբալ է: Եթե մենք ուզում ենք լավ ու արդար աշխատող կառույցներ, պետք է նաև լավ ու արդար վարձատրման մեխանիզմ ունենանք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր