ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԵԽԽՎ նախագահը վերընտրվել է
16:25, 21.01.2019 | mamul.am
6637 | 0

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին նիստի ժամանակ Լիլիան Մորի Պասկեն վերընտրվել է կազմակերպության նախագահի պաշտոնում: Այս մասին ասվում է վեհաժողովի պաշտոնական կայքում: Արդյունքները հայտարարել է ԵԽԽՎ փոխնախագահ Ռոջեր Գեյլը:

Պասկեն միակ թեկնածուն է եղել: Առաջին անգամ այդ պաշտոնին նա ընտրվել է 2018թ. հունիսին՝ փոխարինելով իտալացի Միքելե Նիկոլետիին, ով ստիպված էր հրաժարվել պաշտոնից, քանի որ չէր ընտրվել իր երկրի նոր խորհրդարանի կազմում:

ԵԽԽՎ նախագահն ընտրվել է մեկ տարի ժամկետով՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Ավանդաբար ղեկավարի վերընտրումը տեղի է ունենում առանց քննարկումների, գրեթե ավտոմատ կարգով:

Նշենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը սկսվել է այսօր և կտևի 5 օր: Նստաշրջանի օրակարգում է նաև Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր