ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«ԵԽԽՎ-ն շատ բարձր գնահատեց Հայաստանում տեղի ունեցած ազատ և արդար ընտրությունները». Ռուբեն Ռուբինյան
17:40, 21.01.2019 | mamul.am
3702 | 0

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է.

«ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում այսօր քննարկվում են Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության դիտարկումները։

Առաքելության ղեկավար, զեկուցող Ալեքսանդր Պոչեյը շատ բարձր գնահատական տվեց տեղի ունեցած ազատ և արդար ընտրություններին` նշելով, որ նախկինում կրկնվող ընտրախախտումներն այս անգամ բացակայել են։

Խոսեցին նաև ԵԽԽՎ-ի քաղաքական խմբերի ներկայացուցիչները, որոնք նույնպես շատ դրական գնահատեցին տեղի ունեցած ընտրությունները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր