ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ռուս գեղասահորդուհին հայտարարել է, որ կայուն մրցելույթների համար պետք է դոպինգ ընդունել (տեսանյութ)
18:25, 21.01.2019 | mamul.am
3168 | 0

13-ամյա ռուս գեղասահորդուհի Անաստասիա Շաբոտովան, ինստագրամյան ուղիղ եթերի ընթացքում պատասխանելով երկրպագուների հարցերին, նշել է, որ կայուն մրցելույթների համար անհրաժեշտ է դոպինգ ընդունել։

«Ինչպե՞ս կայուն մրցելույթներ ցուցադրել։ Շատ դոպինգ ես ընդունում և կայուն ես հանդես գալիս։ Ահա և վերջ։ Միայն թե պետք է ճիշտ դոպինգ խմել։ «Խռուստալնի»-ում խմում են թե ո՞չ։ Իհարկե խմում են»,- նշել է Անաստասիան։

Նշենք, որ «Խրուստալնի» մարզահամալիրի սաներ են եղել օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Յուլիյա Լիպնիցկայան, փոխչեմպիոնուհի Եվգենիա Մեդվեդևան։ Ներկայումս մարզադպրոցի սան են հանդիսանում օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Ալինա Զագիտովան և այլ խոստումնալից մարզիկներ։ Նշենք նաև, որ Շաբատովան գեղասահքով է զբաղվում «Սնեժնիե բարսի» մարզադպրոցում։

Ավելի ուշ գեղասահորդուհու մայրը նշել է, որ դուստրը չի հասկանում, թե ինչ է դոպինգը և նրա խոսքերին պետք չէ լուրջ վերաբերվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր