ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Սուրեն Պապիկյանը՝ մարզպետների սկանդալային ինքնապարգևատրումների մասին
20:55, 21.01.2019 | mamul.am
6152 | 7

Արարատի մարզպետն իրավունք չուներ աշխատավարձը գերազանցող ինքնապարգևատրում անել։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

«Պրոբլեմատիկ է և խիստ խնդրահարույց է մեկ դրույքաչափից ավելի վարձատրությունը, այսինքն՝ 0.4 տոկոսի մասին է խոսքը, ինչի հետ կապված ես մարզպետի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, լիազոր մարմինը քայլեր կձեռնարկի կամ գոնե պարզաբանում կտա»,– ասել է նախարարը՝ նշելով, որ օրենքն արգելում է պարգևավճարի վերադարձը։

Սուրեն Պապիկյանը նշեց, որ որպես փոխհատուցում Արարատի մարզպետը կարող է հաջորդ ամսվա աշխատավարձը նվիրել մանկատանը և հավելեց.

«Հավանաբար չիմացության կամ ստորին օղակների պաշտոնյաների անբարեխիղճ լինելու պատճառով է նման խնդիր առաջացել։ Այսօր մարզպետներին քննադատում են նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, որոնք, ինչպես ասում են օդում կախված լուրերը, ամեն ամիս ծրարով վերադասից գումար են ստացել։ Հիմա, երբ մարդիկ աշխատում են բաց ու ցույց են տալիս, որ սա է, մարզպետարանի բյուջեն սա է, խնայողություններն այսքանն են, ես էլ ՀՀ ծառայող պաշտոնյա եմ, ինչպես և մյուս քաղծառայողները, որոնց ես պարգևատրում եմ Ամանորին ընդառաջ»,– ասաց նախարարը։

Ինչպես հայտնել էինք, Արարատի մարզպետը 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում իրեն, պարգևատրել էր աշխատավարձի 104.5% դրույքաչափով:

Արարատի մարզպետի հիմնական աշխատավարձը 661,400 դրամ է: 104.5%-ի դեպքում պարգատրման չափը կազմում է 691,163 դրամ: Տեղակալների հիմնական աշխատավարձը կազմում է 529,120 դրամ, պարգատրվել են 552,930 դրամ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր