ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Հայտնի է Գոռ Երիցյանի և Վահե Սարուխանյանի մենամարտերի օրը
23:50, 21.01.2019 | mamul.am
2132 | 0

Փետրվարի 9-ին Սոչիում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս կգան նաև հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանն ու Գոռ Երիցյանը: WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Երիցյանի մրցակցի անունը դեռևս հաստատված չէ: Վահե Սարուխանյանն, ով պրոֆեսինալ ռինգում տոնել է 19 հաղթանակ, իր առաջին մենամարտը կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկությունում, որին կմասնակցեն թեթև քաշային կարգում Ռուսաստանի ուժեղագույն 8 բռնցքամարտիկները: Մրցաշարի առաջին մենամարտում Սարուխանյանի մրցակիցը կլինի Պավել Մալիկովը: ՌԴ նախագահի անվան գավաթի խաղարկությունում բացարձակ հաղթող կճանաչվի այն բռնցքամարտիկը, ով հաղթանակ կտոնի 3 մենամարտերում: Նշենք, որ Վահե Սարուխանյանն այս օրերին գտնվում է Երևանում և առաջիկա մենամարտին նախապատրաստվում է մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր