Կատալոնական «Բարսելոնա»-ն վարձավճարով է վերցրել «Սասուոլո»-ի գանացի կիսապաշտպան Քևին Պրինս Բոատենգին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Պայմանագրի համաձայն՝ մրցաշրջանի ավարտից հետո կատալոնացիները կարող են գնել Բոատենգի տրանսֆերը՝ 8 մլն եվրոյով: Նշենք, որ այս մրցաշրջանում Բոատենգը «Սասուոլո»-ի կազմում մասնակցել է 15 հանդիպման` դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: |