ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Խոշոր ավտովթար Արմավիր-Սարդարապատ ճանապարհին. կա 2 զոհ
10:05, 22.01.2019 | mamul.am
6023 | 0

Հունվարի 22-ին` ժամը 01:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր - Սարդարապատ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ.

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Տ. Հ., 1971թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում: Պատահարի հետևանքով ուղևոր Ջ. Խ-ն (1952թ.) տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորները՝ Ջ. (2001թ.), Ա. (2000թ.), Հ. (2009թ.) Հ-ները, Հ. Ն-ն (1981թ.) և վարորդը հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ Հ. Ն-ն մահացել է, Ջ. Հ-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Ա. Հ-ինը՝ բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Ժամը 03:20-ի սահմաններում Տ. Հ-ն տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ջ. և Հ. Հ-ները՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ Ջ. Հ-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Հ. Հ-ինը՝ բավարար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր