ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և հայ-թուրքական հարաբերություններում». Չավուշօղլու
10:20, 22.01.2019 | mamul.am
3222 | 1

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է արցախյան հիմնախնդրին։

Անթալիայում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուն խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Կովկասում տիրող իրավիճակի մասին, հաղորդում է Ermenihaber-ը:

Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ասել է.

«Գոյություն ունեցող որոշ խնդրիների կարգավորման համար պետք է նախաձեռնող լինել: Բավարար չէ միայն սեփական շահերը պաշտպանելը: Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և ոչ էլ կարգավորում Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում: 2019-ին այս հարցերում ավելի հետևողական ենք լինելու»։

Չավուշօղլուն վերջում հայկական լոբբիին մեղադրել է «սև քարոզչություն» իրականացնելու մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր