ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Առաջնահերթ ի՞նչ քայլեր է պետք կատարել բարեփոխումների ճանապարհին. Երջանիկ Աբգարյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին
10:25, 22.01.2019 | mamul.am
3508 | 4

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետ Նիկոլ Փաշիյանին.
Պարոն վարչապետ, ինչ բարեփոխումների էլ որ անցնեք՝ ոչ մի, կամ չնչին ազդեցություն կունենա ՀՀ-ի տնտեսական և սոցիալական ներկա իրադրության վրա, քանի դեռ չեք կատարել առաջնահերթ հետևյալ քայլերի իրականցումը.
1.Անվավեր ճանաչել «Գույք պարտքի դիմաց» դավաճանական գործարքը, այս գործարքի առարկա դարձած ձեռնարկություններն ազգայնացնել և պետականացնել: Պատասխանատվության ենթարկել այդ դավաճանական գործարքի հայկական կողմի կատարածուներ Ռոբերտ Քոչարյանին և Սեռժիկ Սարգսյանին:
2.Հիմնովին վերանայել և չեղյալ հայտարարել «Գազպրոմի» հետ նրանց կնքած ստրկական պայմանագիրը:
3.Հայտարարել, որ ՀՀ-ն դուրս է գալիս ԵԱՏՄ կազմակերպությունից, հաշվի առնելով այն, որ այդ կազմակերպության անդամակցությունը կաշկանդում է ՀՀ-ի տնտեսական և սոցիալական զարգացումը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր