ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Կերչի նեղուցում նավեր են այրվել. 11 մարդ է զոհվել
10:40, 22.01.2019 | mamul.am
7895 | 0

Սև ծովում Կերչի նեղուցի շրջանում Տանզանիայի դրոշով 2 նավ է այրվել, ինչի հետևանքով 11 նավաստի է զոհվել, 12-ին հաջողվել է փրկել, հաղորդում է Интерфакс-ը:

Գործակալության աղբյուրի տվյալներով՝ պայթյուն է տեղի ունեցել, ապա՝ հրդեհ: Հիմնական վարկածն անվտանգության տեխնիկայի խափանումն է:

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել մեկ նավից մյուսը վառելիքի փոխանցման ժամանակ»,- հայտնել է աղբյուրը:

Աղբյուրը նաև հայտնել է, որ զոհերի թիվը կարող է աճել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր