ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հայտնաբերվել է Երևանում կրակոցներ արձակած անձը
10:50, 22.01.2019 | mamul.am
5284 | 1

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ խուլիգանության ժամանակ զենքից կրակոց արձակած անձը 1995թ. ծնված Ռոբերտ Շանոյանն է, իսկ մյուս մասնակիցը՝ 1992թ. ծնված Գարեգին Ստեփանյանը, ովքեր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ռ. Շանոյանի կողմից ներկայացված ատրճանակն առգրավվել է:
Ռ. Շանոյանը և Գ. Ստեփանյանը ներկայացվել են քննչական բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր