ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Իտալական մոտիվներ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ
01:10, 23.01.2019 | mamul.am
2447 | 0

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հունվարի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայանա ինքնատիպ համերգով, որը կրում է «Իտալական մոտիվներ» խորագիրը: Միջոցառումը նախաձեռնել են Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետհամատեղ: Կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, կներկայացնի Մոցարտի, Վիվալդիի, Ռեսպիգիի, Ռոսսինիի ստեղծագործությունները։

Որպես մենակատար կներկայանա դաշնակահար Ռիտա Կուչեն (Իտալիա): Կուչեն ծնվել է իտալական Ալբենգա քաղաքում: Դաշնամուր սկսել է նվագել 5 տարեկանից: Որպեսմենակատար հանդես է գալիս Իտալիայում և ամբողջ աշխարհում մի շարք կարևոր նվագախմբերի հետ:

Կատարել է նաև տարբեր ստեղծագործությունների ձայնագրություններ իտալական և արտասահմանյան ռադիո ու հեռուստաընկերությունների համար:
Դաշնակահարուհին զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ, դասավանդում բուհերում և երաժշտական դպրոցներում:

Հավելենք, որ Հայաստանի պետական կամերային նվագախումբը այս տարվա ընթացքում ունկնդրին ներկայացնելու է այնպիսի ստեղծագործություններ, որոնք hայաստանյանբեմերում դեռևս չեն հնչել։ Ամբողջ տարվա ընթացքում նախատեսվում են ինքնատիպ համերգներ՝ յուրահատուկ արտիստների մասնակցությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր