ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Թուրքիայի դպրոցներում կկրճատվի դասաժամերի թվաքանակը». Կարեն Հովհաննիսյան
19:10, 22.01.2019 | mamul.am
3159 | 0

Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի դպրոցներում կկրճատվի դասաժամերի թվաքանակը: Նախատեսվում է, որ բոլոր առարկաները կենթարկվեն կրճատման, քանի որ երեխաները խիստ ծանրաբեռնված են և հնարավոր չէ առավոտյան ժամը 8-9 մինչև ժամը 15:00- 16:00-ն երեխային պահել դպրոցում: Թուրքիայի Կրթության նախարար Զիյա Սելչուկը: Չնայած այն բանին, որ բոլոր առարկաների ուսուցիչները կարևորում են իրենց առարկանները, բայց կրճատում լինելու է բոլոր առարկաների հաշվին: Միաժամանակ փոփոխվելու ավագ դպրոցների ձևը: Ավագ դպրոցներում երեխաները արդեն կարող են ստանալ մասնագիտացում:
Համալսարանների շրջանավարտները մինչև ուսուցչի աշխատնքի համար հայտարարաված մրցույթին մասնակցելը պետք է Կրթության նախարարության կողմից ունենան լիցենզիա, իսկ լիցենզիան տրամադրվում է նրանց ովքեր տիրապետում են գրագետ թուրքերենին, ընտանիքում ունեն հավատացյալ, ներակացնում են տեղեկանք հոգեկան առողջության վերաբերյալ և այլն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր