ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Մակրոնը վստահեցրել է, որ չի կրկնի գլխատված թագավորի ճակատագիրը
14:05, 22.01.2019 | mamul.am
7886 | 0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում ներդրումներ կատարող համաշխարհային խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ ընթրիքի ժամանակ վստահեցրել է նրանց, որ չի կրկնի գլխատված Լյուդովիկոս XVI-ի ճակատագիրը և չնայած ցույցերին՝ կշարունակի սկսած բոլոր բարեփոխումները, հաղորդում է Reuters-ը:

Մակրոնի խոսքով՝ թագավորը հենց բարեփոխումներից հրաժարվելու պատճառով գիլյոտինով գլխատվեց:

«Ճգնաժամի լուծումը վերջին 18 ամիսների ընթացքում արվածը չհետաձգելն է»,- ասել է Մակրոնը:

Ակնկալվում է, որ Ֆրանսիայի տնտեսությունում արտասահմանյան ընկերությունների ներդրումները կկազմեն ավելի քան 600 միլիոն եվրո: Ընկերությունների շրջանում են Microport, Mars, Procter & Gamble, Cisco և այլն:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ հրաժարվել էր մասնակցել Դավոսում անցկացվող համաշխարհային տնտեսական համաժողովից՝ երկրում շարունակվող «դեղին բաճկոնավորների» ցույցերի պատճառով:

Ավելի վաղ ցուցարարները պահանջել էին Մակրոնի հրաժարականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր