Ռոք երգիչ, կիթառահար Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր՝ «Բաց թող ինձ» երգի տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, երգի երաժշտության հեղինակը Վահագ Ռաշն է, բառերն էլ հեղինակել է Տաթև Ոսկանյանը: Վահագ Ռաշի խոսքով՝ երգը ստեղծվել է 2018 թվականի մայիսին, տեսահոլովակն էլ նկարահանվել է նախորդ տարվա սեպտեմբերին: «Բաց թող ինձ» երգի տեսահոլովակի միտքը Սերժ Գաբյանինն է: Տեսահոլովակում արծարծվում է ազատության գաղափարը: Տարվա ընթացքում երգիչը կներկայացնի նաև արդեն իսկ սիրված դարձած «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգի տեսահոլովակը: Այն հիմնականում անիմացիոն հոլովակ է լինելու: |