ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Մարտի մեկի դեպքերին Ստեփանակերտի զորամասից բոլորին տարել էին Երևան». Դավիթ Մեհրաբայն
00:20, 23.01.2019 | mamul.am
11094 | 10

Բժիշկ Դավիթ Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2008թ ին ժամկետային զինծառածող էի, նախագահական ընտրություններից առաջ, մեր զորամաս այցելեց ԶՈՒ ԳՇ ի պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը ու բոլոր վաշտերի հետ առանձին զրուցելով ասաց, որ պետք է ընտրենք Սերժ Սարգսյանին, ուրիշ տարբերակ չկա, չնայած որ, մենք նույնիսկ չնտրեցինք, իրենք մեր տեղը բաց ընտրեցին մեր զինգրքույկներով։
Ու որ քոչենք ասում են, բանակը չի ներգրավել, ասեմ մեր զորամասում, բացի հերթապահից, ոչ մի սպա չէր մնացել, բոլորին տարել էին Երևան։ Մի քանի ամիս հետո տեղափոխվեցի Ստեփանակերտի ԿՊՇ, տղերքը ասեցին, որ մարտի մեկի դեպքերին տվյալ զորամասում էլ սպա չէր մնացել, բոլորին Երևան էին տարել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր