ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Քաշաթաղի շրջանում հայտնաբերվել է 14-18-րդ դարերի ամրոց
19:10, 28.01.2019 | mamul.am
3902 | 0

«Google Earth» ծրագրի տիեզերական լուսանկարները զննելու արդյունքում Քաշաթաղի շրջանի Քարոտան գյուղի հարավային մասում՝ Որոտան ու Հակարի գետերի միախառնման կետում, վերջերս հայտնաբերվել է 14-18-րդ դարերի ամրոց:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հնագետ Գագիկ Սարգսյանը՝ նշելով, որ ամրոցը զբաղեցնում է երկու գետերի մակարդակից մոտ 20 մ բարձրությամբ հյուսիս-հարավ ձգվող բլրի էլիպսաձև, ձեռակերտ հարթեցված գագաթնամասը:

«Կառույցը պաշտպանված է շրջապարսպով, որի ներփակ տարածքի առավելագույն երկարությունը 107 մ է, լայնությունը՝ 36 մ, ինչը կազմում է 3680 քառ/մ: Պարսպապատերի ընդհանուր երկարությունը 278 մ է: Պարիսպները կառուցված են միջին չափերի ճեղքած մոխրագույն ավազաքարից և գետաբերաններից բերված գլաքարերից կապակցված ամուր կրաշաղախով: Այսօր գետնի մակերեսին երևում է միայն 1.5-2.2 մ լայնությամբ պարսպապատի հիմնամասերի ուրվագիծը: Նկատվում է նաև, որ շրջապարիսպը ուժեղացված է եղել ոչ համաչափ դասավորված փոքր, ուղղանկյուն որմնահեծերով: Ամրոցի ներսի տարածքը հիմնականում հարթ է ու դատարկ: Կառուցապատման հետքեր նկատվում են միայն հարավային կողմում՝ այն էլ հատվածաբար ուրվագծվող հիմնապատերի տեսքով»,- ավելացրել է հնագետը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր