ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Մահացել է ակադեմիկոս Սարգիս Հարությունյանը
00:15, 29.01.2019 | mamul.am
4228 | 0

Հունվարի 28-ի առավոտյան 90 տարեկանում մահացել է հայ բանագիտության նահապետը՝ ակադեմիկոս Սարգիս Հարությունյանը: Նա բանասիրական գիտությունների դոկտոր (1971) է, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000), «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր։ 1962 թվականից աշխատել է ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ Նա թողել է փառահեղ գիտական ժառանգություն՝ «Հայ առասպելաբանություն» կոթողային աշխատությունը, «Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ» ընտիր մենագրությունը, «Հայ հին վիպաշխարհը» հրաշալի պատումաշարը և կարևոր այլ գրքեր:

Սարգիս Հարությունյանը մշակել է նաև հայ առասպելաբանության ու վիպասքի մեջ եղած նյութերը և դրանք հրատարակել «Հայ հին վիպաշխարհը» խորագրով։ Գրել է նաև «Ասողին լսող է պետք» առած-ասացվածքների, «Էն ի՞նչն է, ի՛նչը» հանելուկային ժողովածուները, «Հայ հմայական և ժողովրդական աղոթքներ» ուսումնասիրությունը։

Սարգիս Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 29-ի, ժամը 18:30-ին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում (Մալաթիա-Սեբաստիա, Ռոմանոս Մելիքյան 1):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր