ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Ինչ խաղալիքներով էին խաղում հայ մանուկները մեկ դար առաջ և ավելի
18:40, 31.01.2019 | mamul.am
23577 | 2

Գրականության և արվեստի թանգարան ֆեյսբուքյան էջը գրում է. «Մեկ դար առաջ և ավելի: Ի՞նչ խաղալիքներով էին խաղում հայ մանուկները.

Ո՞վ կարող է գուշակել՝ երբ են ստեղծվել առաջին խաղալիքները. երևի թե մոլորակի առաջին երեխաների հետ, որոնց գուցե մամոնտի կնճիթից պատրաստված զենքեր են տվել կամ էլ աղվեսի պոչից պատրաստված փափլիկ խաղալիքներ, ո՞վ գիտի:
Իսկ ինչով էին խաղում հայ երեխաները 100-ամյակներ առաջ: Ահա մեզ ծանոթ տիկնիկներն ու փայտե ձին և անգամ մեծ թենիսի ռակետը (գնդաթի), որոնք կտեսնեք լուսանկարներում»:

1. Ալեքսանդր Շիրվանզադեի որդիները՝ Ռուբենը և Արմենը և մորաքրոջ աղջիկը՝ Անահիտը
2. Պոլսահայ մանուկ
3. Վրթանես Փափազյանի աղջիկը՝ Անահիտը, Թիֆլիս, 1908թ.
4. Արփինե և Արտեմիս Թիրաքյանները, 1909թ.
5. Գյումրեցի տղան մոր հետ
6. Ստեփանոս Նազարյանի երեխաները

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր