ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, -1 °C ... +6 °C Վաղը`+8 °C
«Ես շատ լավ եմ հիշում, թե ինչ է ինքը մարտի 1-ի ուշ երեկոյան հեռախոսով ասել». Դանիել Իոաննիսյան
22:30, 04.02.2019 | mamul.am
12617 | 2

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չգիտեմ, թե ի՞նչ է Սերժ Սարգսյանը այսօր պատմել ՀՔԾ-ում:
Բայց ես շատ լավ եմ հիշում, թե ինչ է ինքը մարտի 1-ի ուշ երեկոյան հեռախոսով ասել «Ժառանգության» պատգամավորներից մեկին:
Չեմ պատմի այդ խոսակցության մանրամասները, բայց ասեմ, որ Սերժ Սարգսյանը հնար չունի ՀՔԾ-ում ասելու, որ տեղյակ չի եղել, կամ որ հաջորդ օրն է տեղեկացել տեղի ունեցողի մասին:
Ըստ էության, ինքը տեղյակ էր անգամ այն դեպքերից, որոնք դեռ պիտի կատարվեին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր