ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կանևսկոյին կեղծ անձնագիր տվել է Վլադիմիր Գասպարյանը` Սերժ Սարգսյանի ցուցումով
16:00, 06.02.2019 | mamul.am
21465 | 1

2018-ի ամռանը լուրեր տարածվեցին, որ քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին կեղծ անձնագիր տրամադրելու գործով հարցաքննվել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այդ ժամանակ հրաժարվել էր մեկնաբանել տեղեկությունը: Ի դեպ, դեռ տարիներ առաջ խոսակցություններ կային, որ Կանևսկոյը համարվում է Վ. Գասպարյանի հովանավորյալը: Նրա միջոցով Գասպարյանը որոշակի գործողություններ է կատարում քրեական աշխարհում:
Վերջին օրերին լուրեր են տարածվել, որ Վլադիմիր Գասպարյանը կրկին հարցաքննվել է ու ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ: Ասում են՝ նա հայտնել է, որ Սարգսյանի ցուցումով է կեղծ անձնագիր տվել Կանևսկոյին:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր