ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Երբ մարդիկ որոշեն ինձ գործից ազատել, ես միգուցե հին գործիս վերադառնամ, որպես լրագրող աշխատեմ». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը RTS-ին
10:30, 08.02.2019 | mamul.am
6772 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում շվեյցարական RTS հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչով կզբաղվի քաղաքականությունից հեռանալուց հետո:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետության ղեկավարի պաշտոնը որևէ կերպ չի անդրադարձել մարդկանց հանդեպ իր վերաբերմունքի և իր հայացքների վրա:

«Ես նույն մարդն եմ, նույն առաքելությունն ունեմ: Ես ինձ ժողովրդի ծառան եմ համարում: Քանի դեռ ժողովուրդն ինձնից գոհ է, ես կշարունակեմ իմ առաքելությունը: Այն ժամանակ, երբ մարդիկ որոշեն ինձ գործից ազատել, ես միգուցե հին գործիս վերադառնամ, որպես լրագրող աշխատեմ կամ գրքեր կգրեմ»,- ասել է վարչապետը:

Նա նաև պատմել է Հայաստանում տնտեսական հեղափոխության կարևորության մասին, որը վերջ կդնի կոռուպցիային: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստան-Ռուսաստան-Եվրոմիություն փոխհարաբերություններին՝ դրանք երկրի համար առաջնահերթ անվանելով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր