ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Գարո Փայլանը պատասխանել է Ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի խոսնակի հայտարարությանը
15:55, 09.02.2019 | mamul.am
6000 | 0

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը քննադատած Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին, գրում է Ermenihaber-ը:

Քալընը հայտարարել էր, որ «այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին պնդումները քաղաքական սուտ են»։

Արձագանքելով այդ հայտարարությանը՝ Փայլանը երկու գրառում է արել Twitter-ում։ Առաջին գրառման մեջ հարց է հղել Էրդողանի խոսնակին.

«Եթե Հայոց ցեղասպանությունը քաղաքական սուտ է, ապա ինչո՞ւ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 5 տարի շարունակ ապրիլի 24-ին հայ ժողովրդին ցավակցական ուղերձ հղում»:

Հաջորդ գրառմամբ էլ Փայլանը հետևյալ միտքն է հայտնել.

«Պետության որոշմամբ այս հողերից աքսորված և կոտորված հայ ժողովրդի մեծ ողբերգության հետ Թուրքիան չի առերեսվել և անվանում չի տվել... Տեղի ունեցածը նախևառաջ Թուրքիայի մեջլիսի և նախագահի խնդիրը պետք է լինի, պետք է առերեսվել և անուն տալ տեղի ունեցածին... 104 տարի է սպասում ենք արդարության»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր