ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Այսօր Ալբերտ Ազարյանի 90-ամյակն է
11:55, 11.02.2019 | mamul.am
4942 | 1

Այսօր ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի 90-ամյա հոբելյանն է։
Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին՝ Գանձակում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ 1944 թվականին, հոր մահից հետո, աշխատել է դարբնի աշակերտ՝ զուգահեռ հաճախելով երեկոյան դպրոց։ 1946 թվականից զբաղվել է սպորտով՝ ըմբշամարտով և ծանրամարտով։ 1947 թվականին Մոսկվայում մասնակցել է ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթին։ 1948-1952 թվականներին սովորել է Հայկական ֆիզկուլտուրայի տեխնիկումում։ Ուսմանը զուգահեռ, Սեմյոն Կարագյոզյանի ղեկավարությամբ, զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ։


1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ 1956 թվականին Ավստրալիայում դարձել է օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն՝ օղակների վրա վարժություններում և թիմային հաշվարկով։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնությանը՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում։ 1960 թվականին Իտալիայում դարձել է օլիմպիական խաղերի չեմպիոն։ 1964 թվականին ավարտել է մարզական կարիերան՝ աշխատանքի անցնելով Երևանի քաղաքային ժողկրթության վարչության օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցում՝ որպես տնօրեն։
Ընդհանուր առմամբ, Ազարյանը մասնակցել է աշխարհի 49 պետություններում կայացած մրցաշարերի, նվաճել է 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրի համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։
2000 թվականին անվանի մարզմնամարզիկին շնորհվել են «Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի» և «Լոռվա ասպետ» կոչումները։ Նույն թվականին նա ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ։ 2013 թվականին արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր