Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 482.31, EUR 542.36, RUB 7.54, GBP 627.00
+7 °C, +2 °C ... +9 °C Վաղը`+10 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Դիանա Գասպարյանը՝ Մանվել Գրիգորյանի, ուռճացված հաստիքացուցակի և ատկատների մասին
13:00, 11.02.2019

Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման պահանջով ակցիաներն ավարտվել են, կրքերը հանդարտվել են, իսկ էջմիածինը վերադարձել է իր բնականոն կյանքին. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Հարցին՝ որքանով են ստույգ լուրերը, որ Մ. Գրիգորյանի աջակիցները, նրա կալանվորումից հետո, սկսկել են վատ պահել իրենց՝ լարված մթնոլորտ ստեղծելով քաղաքում, քաղաքապետն ասաց, որ ինքը նման բան չի նկատել, «Ոստիկանության հետ մշտական կապի մեջ եմ, որպեսզի բացառվեն նման դեպքերը»,- տեղեկացրեց նա:

Խոսելով ուռճացված հաստիքացուցակից, Դ. Գասպարյանը նշեց, որ այն կրճատվել է. «Այն հաստիքները, որոնք բարեկամ-հարազատների համար էին նախատեսված՝ կրճատվել են»:

Հարցին, թե ինչ աշխատանքներ են կատարվել Էջմիածնում, քաղաքապետը նշեց, որ սպասում են եղանակի բարելավմանը, որպեսզի սկսեն ասֆալտապտման աշխատանքները: Արդյոք ատկատներ կլինե՞ն, քաղաքապետը պատասխանեց. «Վստահ եմ ատկատներ չկան: Ամենակարևորը քաղաքական կամքն է: Եթե համայնքի ղեկավարի կողմից դա կա, ուրեմն հավատացեք, ատկատներ և բյուջեի մսխում չի լինի»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր